Սերժ Սարգսյանի գույքը շարունակում է մնալ կալանքի տալ

25-02-2020 17:33:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Դիզվառելիքի գործով մեղադրյալ Սերժ Սագսյանի գույքը շարունակում է մնալ կալանքի տալ: Փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան, այդ գործը քննվում է դատարանի կողմից: Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
 


«Ես խոստացել եմ հանրությանը ցույց տալ, թե այս քրեական գործը ոնց է կառուցվել, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Սա զավեշտ է, որ կարող է դառնալ քրեական գործ, մեղադրանք առաջադրվել ու գալ դատարան»,- անդրադառալով
Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ ասաց փաստաբանը:
 
Հարցին, թե քաղաքական ենթատե՞քստ կա այս ամենում, Մակինյանը պատասխանեց. «Ենթատեքստ չկա, սա ուղղակի քաղաքական հետապնդում է: Դա ուղղված է պարոն Սարգսյանի քաղաքական գործունեությունը զսպելուն»:
 
Նա հավելեց, որ հերթականութամբ ներկայացնելու է այս քրեական գործի փուչ ու շինծու լինելը:
 
Հարցին, թե արդյոք գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյա՞նն է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ, փաստաբանը պատասխանեց. «Այդ ցուցմունքն էլ չկա, միայն ցուցմունքը գործի մեջ կարված լինելը չի նշանակում, որ դա կշիռ է: Ես դեռ անուններ չեմ ուզում տալ դեռևս: Ամեն ապացույց չէ, որ կարող է անցնել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մաղերով ու մնալ ապացույց»:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 689 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար