Գյումրիում նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը

25-02-2020 18:00:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
Փետրվարի 23-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում նշվել է ՌԴ Հայրենիքի պաշտպանի օրը։ 
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի
(ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր: 
 
Առանձնահատուկ շնորհավորական խոսքեր ու մաղթանքներ են հնչել Հայրենական մեծ պատերազմի և զինված ուժերի վետերանների հասցեին: Նշվել է, որ փետրվարի 23-ը ևս մեկ առիթ է երախտագիտություն հայտնելու հայրենիքի բոլոր նվիրյալներին։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 498 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար