Եթե որեւէ մեկի սրտով չէ, մարտի մեկի օրվա երթը, թող հաց տանի ճաղերից այն կողմ գտնվող գլխավոր ամբաստանյալին՝ մենակ չզգա իրեն..

25-02-2020 20:22:13   | Հայաստան  |  Հասարակություն
Այո՛, ամեն տարի մարտի մեկի օրը պետք է հիշել, եւ դատապարտել..
 


Եթե որեւէ մեկի սրտով չէ, մարտի մեկի օրվա երթը
, թող հաց տանի ճաղերից այն կողմ գտնվող գլխավոր ամբաստանյալին՝ մենակ չզգա իրեն.. Մարտի մեկի օրը միշտ բոլոր եկող - գնացող իշխանության համար պետք է դաս լինի՝ սթափեցնող.. ոչ բռնությունների..՝ բացառել մարտի մեկ-երը..
 
Մարտի մեկի երթը Նիկոլի անվան հետ եք կապում, որ ի՞նչ. ամեն տարի մարտի մեկին մարդիկ ինքնակամ են մասնակցել երթին.. պարզապես հիմա Նիկոլը իշխանություն է, եւ ստացվում է այնպես, որ իշխանությունը մասնակցում է մարտի մեկի օրվա երթին.. եւ դրա մեջ ոչ մի սարսափեցնող բան չեմ տեսնում.. եւ ոչ Նիկոլին է պետք, որ ստիպողաբար մարդիկ մասնակցեն երթին եւ ոչ մեկի.. ամոթ է, սպանվածների հաշվին մի ինքնահաստատվեք, հարգեք սպանվածների հարազատների վիշտը, հարգեք արժանապատիվ քաղաքացիներին, որոնք տուժել են հենց մարտի մեկին.. միեւնույն է դուք տգետ եք` սինլքոր։ Ձեր համարձակության դեմ մենք անզոր ենք.. դուք հազիվ կարողանաք դատարանում ծաղրել անմեղ սպանվածների ծնողների վրա։
 
Լրագրող 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1522 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար