Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ



26-02-2020 11:55:03   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 25-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:
 


Գործընկերներն անդրադարձան հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:
 
Արտգործնախարարները վերահաստատեցին երկկողմ
հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված համատեղ նախաձեռնություններով հադես գալու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անցյալ տարի հաստատված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը գալիս է համալրելու երկկողմ օրակարգը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռակողմ ձևաչափի շրջանակներում 2020 թ․ ապրիլին Երևանում կայանալիք առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:
 
Դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը՝ արտգործնախարարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելություններին և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններին նոր լիցք հաղորդելու կարևորությունը:
 
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 365 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար