Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը

26-02-2020 12:20:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
 


Փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացվել նախագահի մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն
Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար է նշանակվել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
 
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Աբրահամյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, շնորհավորել Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս էլ ավելի կբարձրացնի բանակի մարտունակության աստիճանը:
 
ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցությանը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մասնակցում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 351 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար