Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ



26-02-2020 13:35:48   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 25-ի Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ 
 


Կողմերը քննարկեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջև տարբեր մակարդակներում հաստատված արդյունավետ երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի
կապակցությամբ։ 
 
Մտքեր փոխանակվեցին Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու և ԵԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերի շուրջ:
 
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին և բացթողումներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց մարդու իրավունքների համընդհանուր բնույթը և մարդու իրավունքների պաշտպանությունը ու խրախուսումը եվրոպական մայրցամաքի ողջ տարածքում, ներառյալ հակամարտության գոտիներում։
 
Զոհրաբ Մնացականյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրեց նաև Հայաստանում կառավարության կողմից նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 329 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար