Փետրվարի 28-ից Երեւանի կենդանաբանական այգին բաց կլինի այցելուների համար

26-02-2020 17:15:37   | Հայաստան  |  Հասարակություն
Փետրվարի 28-ից Երեւանի կենդանաբանական այգին բաց կլինի այցելուների համար: Այս մասին հայտարարություն են տարածել Երեւանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից: Այգին կվերսկսի իր բնականոն գործունեությունը:
 


«Մեր անձնակազմն անում է հնարավորը` այցելուներին ապահով, առողջ ու հաճելի միջավայրում ընդունելու համար: Սիրով սպասում ենք: Հուսով ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը կպահպանի այգու գեղեցկությունն ու մաքրությունը:
Առաջիկայում կենդանաբանական
այգու թիմը նոր, թարմ ու հետաքրքիր միջոցառումներով ավելի կաշխուժացնի այգու առօրյան: Սպասեք անակնկալների»,-ասված է հայտարարության մեջ:
 
Երեւանի կենդանաբանական այգին փետրվարի 5-ից անորոշ ժամանակով փակվել էր կլինի այցելուների համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այգում պահվող երկու ուղտերից մեկն անկել էր, իսկ կենդանուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին տուբերկուլոզի մանրէներ: «Սրա հետեւանքով էլ անհարժեշտություն է առաջացել կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 388 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար