Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկել Այազ Մութալիբովին

26-02-2020 17:20:25   | Հայաստան  |  Վերլուծություն
Ադրբեջանում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» տարելիցի առիթով կազմակերպած միջոցառմանը Ալիեւը հանդիպել է նախկին նախագահ Այազ Մութալիբովին, որը պաշտոնավարել է 1992-ին Խոջալուի իրադարձությունների ժամանակ:
 


Բաքվի որակած այսպես կոչված «ցեղասպանությունն» իրականում հայկական ուժերի ռազմական գործողությունն էր, որի նպատակն էր ապահովել Ստեփանակերտի եւ հարակից շրջանների անվտանգությունը: Այդ գործողությունների ընթացքում հայկական ուժերը նահանջի միջանցք էին թողել խաղաղ բնակչության համար, ինչ
ը սակայն հենց ադրբեջանական զինուժը վերածել էր սեփական հայրենակիցների թակարդի, որպեսզի հետո ազգակիցների ոչնչացումը վերագրեն հայկական ուժերին, ինչն էլ փորձում են անել առ այսօր:
 
Այազ Մութալիբովն այդ հարցում ունի առանձնահատուկ դեր ոչ միայն այն առումով, որ եղել է այդ շրջանի նախագահը: Մութալիբովի դերն ավելին է, քանի որ նա 1992 թվականին ռուսական Նեզավիսիմայա Գազետա պարբերականին տված հարցազրույցում
հայտարարել է, որ Խաջալուի սպանդը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, իր՝ Մութալիբովի դեմ օգտագործելու եւ պաշտոնանկության հասնելու համար:
 
Այդ շրջանում ադրբեջանական ներքին վիճակն իսկապես բավականին թեժ էր: Խոջալուի հաջող գործողությանը հաջորդեցին Շուշին, Լաչինը, որից հետո Մութալիբովը կորցրեց իշխանությունը եւ այն ստանձնեց Էլչիբեյը: Նա էլ հետո գրեթե նույն տրամաբանությամբ կորցրեց իր իշխանությունը, մինչեւ այն անցավ Հեյդար Ալիեւին, որը իշխանությունը չկորցնելու համար համաձայնեց Հայաստանի ու Արցախի հետ զինադադար ստորագրելուն:
 
Մութալիբովը իշխանությունը կորցրեց, բայց չկորավ հարցազրույցը, որ նա ռուսական պարբերականին տվել էր 1992 թվականին: Այդ մասին օրեր առաջ Մյունխենում հիշեցրեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ի պատասխան Ալիեւի հիշատակման: Ալիեւը բնականաբար պետք է արձագանքեր, թե չի եղել այդպիսի բան, ինչին ի պատասխան Արմենպրես գործակալությունը մի քանի օր անց ներկայացրեց հարցազրույցի հեղինակ Դանա Մազալովայի վերահաստատումը՝ որ Մութալիբովի հարցազրույցն ամբողջությամբ համապատասխանում է այն խոսքերին, որ ասել է 1992-ին Ադրբեջանի նախագահը:
 
Այդ ֆոնին, ուշագրավ է Ադրբեջանի նախկին նախագահի հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ: Մութալիբովը հետո ասել է, թե ինչ է խոսել Ալիեւի հետ: Ըստ նրա, գովել է Մյունխենում խոսքերի համար ու նաեւ շեշտել բարդ աշխարհում Ալիեւի շուրջ միասնական լինելու անհրաժեշտությունը:
 
Հնարավոր է թերեւս պատկերացնել Ադրբեջանի գործող նախագահի վիճակը եւ խնդիրները, որ նա դե ֆակտո բերման է ենթարկում ծերացած եւ թերեւս ոչ այնքան առողջ Մութալիբովին, նրա շուրթերից աջակցություն եւ գովաբանություն հնչեցնելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2946 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար