Մանվել Գրիգորյանը դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն սուր ցավերի պատճառով դարձյալ տեղափոխվել է բ/կ

26-02-2020 19:05:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն ուրբաթ օրը սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գնացել տուն, սակայն նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
 


Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանից հետո նա նորից տեղափոխվել է հիվանդասենյակ, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հարցին, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել այդ ընթացքում, պաշտպանը պատասխանեց. «Սուր ցավեր է ունեցել,
խնդիրներ է ունեցել, ես ականտես չեմ եղել, համենայն դեպս, կիրակի օրը նրան այցելել եմ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր էր»: Արսեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ լավագույն հիվանդանոցում չեն կարողանում ապահովել Գրիգորյանի հիվանդությունների դեկոմպեսացիան, խնդիր է դրված ապահովել գոնե կայուն վիճակը, ինչը եւս, ըստ նրա, չի հաջողվում:
 
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հունվարի 15-ին ազատ արձակվեց: Մինչ այդ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի պատճառը Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նոր տեղեկություններն էին: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 423 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար