Արտակ Բեգլարյան. «Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության ցեղասպանության միայն մեկ դրվագն էր»

27-02-2020 16:28:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 27-ին Ասկերան քաղաքում մասնակցել է Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
 


Պաշտպանն իր խոսքում նշել է, որ Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության հանդեպ իրականացված ցեղասպանության միայն մեկ դրվագն էր:
 
«Սումգայիթում հայությունը ենթարկվեց դաժան ջարդերի, որը ադրբեջանական իշխանությունների պատասխանն էր Արցախյան շարժմանը: Սումգայիթից հետո զանգվածային կոտորածների շղթան շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում և Արցախում: Մի
քանի տարում հազարավոր հայեր սպանվեցին, հարյուրհազարավորները լքեցին իրենց տները և բազմաթիվ զրկանքներ կրեցին միայն էթնիկ պատկանելիության պատճառով: Առ այսօր իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, և Արցախի Հանրապետությունը շարունակում է իր հանձնառությունը ադրբեջանահայության ցեղասպանության հատուցման ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Բոլորս հասկանում ենք, որ նույն վտանգը պահպանվում է տարածաշրջանում, ինչի վառ ապացույցը Ադրբեջանում տիրող հայատյացության պետական քաղաքականությունն է, իսկ նոր հանցագործությունների կանխման երաշխիքը՝ հայոց ամուր պետականությունն ու զինված ուժերը»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:
 
Պաշտպանն այնուհետև մասնակցել է Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 272 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար