ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը

27-02-2020 18:35:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը, նախարարների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Դավիթ Տոնոյանը:
 


«Հանդիպման արդյունքներով ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական
համագործակցության ծրագիրը, որում ներառված են պաշտպանության բնագավառի միջոցառումներ: Վերջիններս ընդգրկում են ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները»,- ասաց նախարարը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 437 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար