Բանակում կանխված ինքնասպանությունների դեպքերով նույնպես քրեական գործեր են հարուցվել

28-02-2020 12:50:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Բանակում կանխված ինքնասպանությունների դեպքերով նույնպես քրեական գործեր են հարուցվել: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: «Իհարկե, գործեր են հարուցվել, այսինքն եղել է չէ՞ մի բան, որ զինծառայողն ուզել է ինքնասպանություն գործել: Եթե մենք ունենք նախադեպ, որ ինքնասպանության է գնում զինծառայողը, իհարկե, քրեական գործ պետք է հարուցվի, և այն անձը, ով այնպիսի պայմաններ է ստեղծել, որը կարող էր հասցնել ինքնասպանության, դրա համար պետք է գնա պատժվի ու նստի»,- ասաց նա:
 


Բալայանը նաև հավելեց, որ այն պաշտոնատար անձինք, ովքեր իրավասու էին գնահատական տալու որոշ պաշտոնատար անձանց գործունեությանը, անբարար են գնահատել այդ աշխատանքը, դրա համար աշխատանքից ազատումներ են լինում բանակում:
 
«Զինված ուժերի, պաշտպանության նախարարության այն ծառայությունները, որոնք կան, ես պատկերացնում եմ որպես
ժամացույցի մեխանիզմ, և ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է աշխատել, որը հանգեցրել է դրան: Ինձ համար ընդունելի չի լինի, եթե ասեն՝ թերացում չի եղել, մահվան դեպքերը պատահական են եղել: Չէ, ըտենց չի լինում, մենք չենք հավատում դրան, որ պատահական դեպքեր են եղել: Եթե դժբախտ պատահար է, դա կարող է պատահական դեպք լինել: Եթե հարց եք տալիս՝ հեռացված պաշտոնյաներն ուղղակի ազդեցություն ունեցել են դրա վրա, թե չէ, նախաքննությունը հենց դրա համար է: Պարզվում է՝ որ պաշտոնյան է, որի մեղքով անմիջական այդ դեպքը տեղի է ունեցել»,- հավելեց նա:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 327 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար