ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

28-02-2020 15:22:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:
 


 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Խոր ցավով տեղեկացա անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի
անժամանակ մահվան մասին։ Աշխարհով մեկ սփռված մեր կանգուն, կիսավեր և խոնարհված պատմա­մշակութային ժառանգությունը Սամվել Կարապետյանի ջանքերով հայի և հայության ներկայության մասին բազմալեզու խոսուն վկայագիր է դարձել։ Նրա արժեքավոր ուսումնասիրությունները հայոց աշխարհի հիշատակարաններ են, դասագիրք՝ այսօր­վա և վաղվա համար»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 309 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար