Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերը և չափը

28-02-2020 17:35:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ 
Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե՝ 
պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար
կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ,
մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով, եթե պարտապանը չունի դրամական միջոցներ կամ դրանք անբավարար են: 
 
Աշխատավարձից կատարվող պահումների չափի վերաբերյալ. 
 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ 
Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել առավելագույնը 50 տոկոս: 
Օրենքը նախատեսել է բացառություն հետևյալ 3 դեպքերի համար, երբ պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների 75 տոկոսը՝
• բռնագանձվում է ալիմենտ,
• հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված   վնասը,
• հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:
Սակայն, եթե վարույթ հարուցելու պահին առկա է կուտակված աշխատավարձ կամ կենսաթոշակ, բռնագանձումը տարածվում է դրանց վրա ամբողջությամբ՝ բացառությամբ արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար ստացվածը, որի վրա բռնագանձում տարածվում է վերը նշված չափերով:
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 466 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար