Վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարեց հայտնաբերել և խստագույնս պատժել ՀԴՄ չտրամադրող սուբյեկտներին

26-03-2020 12:05:44   | Հայաստան  |  Հասարակություն
Չպետք է թույլ տանք ճգնաժամային պայմաններում հայտնի տխրահռչակ սովորություններն ակտիվանան հատկապես հարկային կարգապահության ուղղությամբ:  
 


Այս մասին մարտի 26-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանին: 
 
Նա նկատեց, որ
մարածախ առևտրով զբաղվող շատ տնտեսվարող սուբյեկտներ, օգտվելով երկրում սահմանաված արտակարդ դրության ռեժիմից, լայնորեն սկսել են կիրառել ՀԴՄ կտրոններ չտրամադրելու պրակտիկան: 
 
Ըստ վարչապետի՝ ճգնաժամային իրավիճակում ճիշտ հակառակը պետք է մեծ ուշադրություն դարձնել այդ երևույթին, քանի որ առևտրով զբաղվող տնտեսական սուբյեկտներն այս ընթացքում մեծ շահույթ են ստանում, քանի որ նրանց շրջանառության ծավալները մեծացել են: 
 
«Պարոն Անանյան, ես ակնկալում եմ , որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները, որովհետև հիմա հատկապես շատ ձեռնարկություններ չեն աշխատում, նույնիսկ շատ խանութներ չեն աշխատում, այս պրոցեսի պոտենցյալ հասցեատերերը շատ ավելի քիչ են, և ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, որովհետև դրան որևէ արդարացում չկա»,- ընդգծեց Ն. Փաշինյանը: 
 
Վերջինիս խոսքերով, եթե այս իրավիճակում բոլոր պետական մարմիններն աշխատում են այլ տրամաբանությամբ, ապա ՊԵԿ-ը պետք է կրկնակի խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ: 
 
Անդրադառնալով այս օրերին հաճախ բարձրաձայնվող տնտեսական և սոցիալական աջակցության անհրաժետության խնդիրներին՝  Ն. Փաշինյանը շեշտեց, որ այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ, որոնք պետք է ապահովեն հարկային համակարգի միջոցով.
 
«Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, իրենից հարկ եք ուզում: Չաշխատող, եկամուտների բացակայության, շրջանառության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ: Հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն, սա շատ կարևոր է արձանագրել»: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
միջոցով.   «Շատ
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 12258 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար