Նիդերլանդներում ամեն օր միլիոնավոր ծաղիկներ են ոչնչացնում․ Գնորդ չկա. National Geographic

27-03-2020 17:09:59   | Նիդեռլանդներ  |  Ի՞նչ է գրում մամուլը
PanARMENIAN.Net - Գարունը Նիդերլանդներում վարդակակաչների ծաղկման շրջան է, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամեն օր միլիոնավոր ծաղիկներ ոչնչացվում են։ Պանդեմիայի պատճառով պահանջարկը պակասել է, գրում է National Geographic-ը։
 


Ըստ պետական Royal Flora Holland ընկերության՝ իրավիճակի պատճառով ծաղկի բիզնեսի շրջանառությունը նվազել է մոտ 80 տոկոսով։
 
Նախկինում աշխարհի խոշորագույն ծաղկի աճուրդում ամեն օր 30 մլն բույս էր վաճառվում՝ մոտ €8,800,000-ի։
 
Ծաղիկների բերքահավաքը հունվարից մայիս է։ Առաջին
խոշոր վաճառքները լինում են սբ Վալենտինի օրվա կապակցությամբ և շարունակվում մինչև ծաղկման շրջանի ավարտը։ Սակայն, այժմ արտահանումը գրեթե զրոյացել է՝ բոլոր երկրներում մարդիկ միայն սնունդ և հիգիենայի պարագաներ են գնում։
 
Արդյունքում վարդակակաչների, վարդերի, քրիզանթեմների կույտերը ոչնչացման իրենց հերթին են սպասում։
 
Կորոնավիրուսով վարակումների թիվն աշխարհում հատել է կես միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի կորոնացվիրուսի ռեսուրսային կենտրոնի օպերատիվ տվյալները։ Մարտի 26-ի դրությամբ՝ Երևանի ժամանակով 23։20-ի դրությամբ աշխարհում գրանցվել է 511,603 վարակման դեպք, 23,067 մահ, մոտ 121 հազար բուժված։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 425 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար