Փրկարարները իջեցրել են սարի վրա հայտնաբերված դին

27-03-2020 18:35:49   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 27-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Շինգինի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 


Պարզվել է, որ «Շինգինի ձոր» կոչվող տարածքում՝ սարի վրա (մոտ 30
մ բարձրություն), հայտնաբերվել է Ալում Ջ.-ի (ծնված 1931 թ.) դին: Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 451 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար