Բրազիլիան COVID-19-ի պատճառով փակում է օդային սահմանները բոլոր օտարերկրացիների համար. ՌԻԱ Նովոստի

28-03-2020 11:29:30   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Բրազիլիայի կառավարությունը բոլոր օտարերկրացիների համար 30 օրով փակում է երկրի օդային սահմանները կորոնավիրուսի պատճառով:
 


Ինչպես հաղորդում է
«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Բրազիլիայի արդարադատության և հասարակական անվտանգության նախարարությունը։
 
«30 օրով արգելվում է բոլոր օտարեկրացիների մուտքը Բրազիլիա՝ անկախ ազգությունից»,- ասված է հաղորդագրությունում:
 
Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին, ինչպես նաև Բրազիլիայի քաղաքացիներին, միջազգային առաքելություն իրականացնող օտարերկրացիներին, բրազիլացիների մոտ բարեկամներին:
 
Նախօրեին Բրազիլիայի իշխանություններն արգելել են  արտասահմանցիներին  երկրի նավահանգիստներում իջնել։
 
Ներկա պահին Բրազիլիայում վարակվածների թիվը հասնում է 3 477-ի, մահացել է 93 մարդ։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար