Թուրքիան կորոնավիրուսի տարածման արագությամբ առաջիններից է

28-03-2020 11:56:13   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Օքսֆորդի համալսարանի կազմում ուսումնասիրություններ անող Our World in Data կենտրոնը գրաֆիկ է կազմել, որը թույլ  է տալիս համեմատել տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածման արագությունը:
 


Գրաֆիկը կազմողները ելման կետ են ընտրել տարբեր երկրներում վարակակիրների թիվը 100-ի հասնելու օրը, ապա դիտարկել թե դրան հաջորդող օրերին ինչ արագությամբ են աճում վարակակիրների թիվը: Այս պահին արդեն հիվանդների թվով ԱՄՆ-ից
հետո 2-րդ տեղում գտնվող Չինաստանում 10 օրում վիրուսակիրների թիվը 100-ից հասել է 10 հազարի:
 
Չափանիշներից մեկն այն է, թե, որ երկրում ինչքան ժամանակում է կրկնապատկվել վիրուսակիրների թիվը: Այս ցուցանիշը տատանվում է 2-ից 10 օրվա միջակայքում: Թուրքիան այն երկրներից է, որտեղ հիվանդների քանակը 2 օրում 100-ից հասել է 200-ի, ընդ որում Թուրքիան այդ երկրների շարքում առաջինն է:    
 
Թուրքիայի հետ այս ցուցանիշում նույն հորիզոնականում են Չինաստանը, Հարավային Կորեան, Իտալիան, Իրանը, Լյուքսեմբուրգն ու Դանիան:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 398 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար