Պարետի որոշմամբ վեց ժամ չեն գործի «Երևան Սիթի», «Սաս» և «Նոր Զովք» սուպերմարկետների մասնաճյուղերը

28-03-2020 14:45:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պարետ Տիգրան Ավինյանի մարտի 27-ի որոշմամբ է մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվել է սահմանափակումներ։
 


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար
ի 2020 թվականի մարտի 24-ի №488-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Ավան, Հովհաննիսյան թաղամաս
24/7 շենք, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 46 շենք հասցեներում գործող «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղերում (սուպերմարկետներում), 24.03.2020թ. N 436-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Քաջազնունու փողոց 20/1 շենք հասցեում գործող «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում (սուպերմարկետում), 23.03.2020թ. N 423-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Մուրացան 113/4 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում 2020 թվականի մարտի 27-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները՝
 
1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝
1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Ավան, Հովհաննիսյան թաղամաս 24/7 շենք, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 46 շենք.
2) «Սաս Գրուպ» ՍՊԸ՝ ք. Երևան, Քաջազնունու փողոց 20/1 շենք․
3) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք. Երևան, Մուրացան 113/4։
 
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
 
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
 
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապակման պահից»,-նշված է պարետ Տիգրան Ավինյանի մարտի 27-ի որոշման մեջ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 644 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար