«Անհայտ է, թե ով վնասեց ինձ»․ այգիներ են այրվել



28-03-2020 19:36:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մարտի 24-ին Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտային հարակից տարածքում այգիներ են այրվել։
 


Էլմիրա Կոստանդյանին պատկանող 3000 քառ․մետր մակերեսով ու Սլավիկ Եղիազարյանին պատկանող 2000 քառ․մետր այգիներն ամբողջությամբ այրվել են։
 
«Ա1+»-ի հետ զրույցում Էլմիրա Կոստանդյանն ասաց՝ չգիտի, թե այգին ինչի հետևանքով է այրվել։ Որևէ մեկին չի տեսել տարածքում։ Կանաչի հավաքելիս է եղել,
երբ նկատել է կրակը, անգամ փորձել է մարել, բայց զգացել է, որ չի կարող։
 
«Պայուսակս վառվել էր, հեռախոսս հնարավոր չէր օգտագործել, պատահական մեքենա եմ կանգնեցրել, հրշեջներին զանգել։ Հրշեջ մեքենան չի կարողացել այգի մտնել, հարմար չի եղել, կանգնել է պողոտայի վրա։ «Պլետներով» են կրակը մարել»,- պատմեց տիկին Էլմիրան։
 
Ըստ Էլմիրա Կոստանդյանի՝ դեպքից օրեր առաջ հարևան տարածքում, որտեղ շինարարություն էր սկսվել, ծառահատումներ են իրականացվել։ Տիկին Էլմիրան, դա տեսնելով, զանգել է ոստիկանություն։ Ոստիկաններն եկել են դեպքի վայր, արձանագրություն կազմել, ինքն էլ բացատրություն է տվել։
 
«Թե ինչի խառնվեցի էդ գործին։ Ինձնից շատ հեռու էր, ես կարող էի չխառնվել, ինչ իմանամ՝ դրա հետ էր կապված։ Չեմ կարողանում կենտրոնանալ, ինձ համար անհայտ է, թե ով վնասեց ինձ»,- սրտնեղած ասաց Էլմիրա Կոստանդյանը։
 
Նա հավելեց, որ մարտի 24-ին, երբ այգիներն այրվել են, ոստիկանություն չի դիմել։ Օրեր անց գնացել է Մալաթիայի ոստիկանության բաժին, ու պատմել տեղի ունեցածը։ Ըստ նրա՝ ոստիկանությունում իրենից բացատրություն չեն վերցրել։ Ասել են, որ դեպքի վերաբերյալ կհետաքրքրվեն, անհրաժեշտության պարագայում կկապվեն իր հետ։
 
«Ա1+»-ը կապ հաստատեց նաև
Սլավիկ Եղիազարյանի հետ։ Վերջինս նույնպես չգիտի, թե ինչի հետևանքով են այգիներն այրվել։ Մալաթիայի ոստիկանության բաժնից «Ա1+»-ին փոխանցեցին, որ գործը ԱԻՆ-ի վարույթում է։
 
Արտակարագ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը մեզ փոխանցեց, որ այս պահին տեղեկություն տալ չեն կարող, կփորձեն ավելի ուշ։
 
Լուսանկարներն ու տեսաձայնագրությունը՝ Սլավիկ Եղիազարյանի 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 662 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար