Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի` ավելանալով ևս 35-ով

28-03-2020 21:44:46   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 28-ի երեկոյան հասել է 407-ի` ավելանալով ևս 35-ով:
 


Այս մասին տեղեկացնում է Հայակական միասնական տեղեկատվական հարթակը: 
 
Մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 30 անձ, մահացել է մեկ հոգի: Վերջինիս
բացի կորոնավիրուսային հիվանդությունից, ուներ նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում: 
 
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 754 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար