Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը. պարետի որոշումը

01-04-2020 09:40:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
 


Պարետի նոր որոշման մասին հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
 
«Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`
 
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը։
 
Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը
հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում։
 
Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը՝ առանց քանակի սահմանափակման։
 
Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:
 
Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
 
Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։
 
Մյուս սահմանափակումների մանրամասները՝ որոշման մեջ:
 
Մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները՝ տրամադրելով ժամանակ ադապտացվելու համար»:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 187 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար