Համատեղ ջանքերի միավորմամբ հաջողված անցում առցանց ուսուցման. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան

01-04-2020 10:15:12   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ-ում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ուսուցման անընդհատությունն  ապահովումն է առցանց՝օգտվելով համացանցի ընդձեռած  հեռավար ուսուցման  բոլոր գործիքներից։
 


Ուսուցումը կազմակերպվում է ամենօրյա համակարգված օնլայն ռեժիմով , ուսումնական գործընթացը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով և դասացուցակներով:
 
Ուսումնական առցանց  պարապմունքներն իրականացվում են համակցելով բազմաբնույթ ժամանակակից ուսումնական մեթոդներ:
Տնօրինությունը նկատի ունենալով , որ ուսանողներից շատերի համար դժվար է, երբեմն էլ անհասանելի է   մշտական համացանցային կապ ունենալը,
ուսումնասիրել է հարցի համակողմանի լուծման ուղիներն ու մշակել առավել արդյունավետ մեթոդներ:
 
Համացանցային խմբերում մանկավարժները տեսադասերին զուգահեռ  տեղակայում են  դասանյութը /տեքստ, տեսահոլովակ, սահիկահանդես, ձայնային ուղերձ և այլն/, հանձնարարում են հստակ սահմանված տնային առաջադրանքներ՝ սահմանլով  ներկայացման վերջնաժամկետ:
 
Ուսուցման գործընթացը առցանց տիրույթ տեղափոխելու բարդ գործում մանկավարժ-ուսանող համագործակցությունն  առավել արդյունավետ դարձնելու համար մանկավարժներն այս օղակում ներգրավել են նաև ծնողներին՝ ամենօրյա տքնաջան աշխատանքի հաջողության գրավականը համարելով համատեղ ջանքերի միավորումը:
 
Մինչ կգա այն օրը, երբ կրկին դասերը կանցկացվեն դասարանում և արհեստանոցում, այս ժամանակահատվածը ուսումնարանում  կօգտագործեն նորովի, կավելացնեն ժամանակակից մեթոդներով աշխատելու հմտությունները, սակայն նպատակը կմնա նույնը՝ պատրաստել նախնական մասնագիտական(արհեստագործական) որակավորմամբ  լավ արհեստավորներ տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 349 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար