Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան 1 օրում գրանցել են կորոնավիրուսից մահերի ամենաբարձր ցուցանիշը. Guardian. ՀԺ

01-04-2020 10:54:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան շարունակում են զգալի մարդկային կորուստներ ունենալ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
 


Անցած մեկ օրում այս 4 երկրներում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշները, գրում է  The Guardian-ը:
 
Իտալիայում, որն ամենաողբերգական ցուցանիշներն ունի Եվրոպայում, անցած մեկ օրում կորոնավիրուսի զոհ է դարձել 837 մարդ:
 
24 ժամում
Մեծ Բրիտանիայում մահացության մակարդակն աճել է 27%-ով. երկրում մեկ օրում վարակից մահացել է 381 մարդ, Իսպանիայում, որն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսային վարակի մահերի ցուցանիշներով, 1 գիշերում մահացել է  849 մարդ, իսկ Ֆրանսիայում՝ 499:
 
Վարակակիրների քանակով աշխարհում առաջատարն է շարունակում մնալ ԱՄՆ-ը՝ ունենալով արդեն 189 510 հաստատված դեպք: ԱՄՆ-ին հաջորդում է Իտալիան (105 792), Իսպանիան (95 923), Չինաստանը (82 294), Գերմանիան (71,808), Ֆրանսիան (52 836), Իրանը (44 605), Մեծ Բրիտանիան (25 481), Շվեյցարիան (16 605) և Թուրքիան (13 531):
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 220 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար