Հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ են իրականացվել․ «Ժողովուրդ»

01-04-2020 12:01:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ է իրականացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով, եւ արտադրանքի վրա եղել է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանք չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Ստուգումներից հետո այդ ընկերությունը դիմել եւ ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:
 


Բայց, չնայած սրան, շուկայում շարունակում են վաճառվել կասկածելի ծագում եւ բաղադրություն ունեցող ալկոգելեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ,
որ տեսչական մարմինը դիմել է մեծածախ եւ մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին եւ պահանջել ընդունել եւ վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ եւ մակնշում ունեցող արտադրանք, հակառակ դեպքում պատասխանատվությունը կընկնի տվյալ տնտեսվարողների վրա»:
 
 
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 225 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար