ՔՈՎԻԴ -19 համաճարակի պատճառով իմունիզացիայի և առողջապահական հիմնական ծառայությունների խաթարման վերաբերյալ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը

01-04-2020 13:11:26   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
«Ամբողջ աշխարհում ՔՈՎԻԴ-19 համաճարակը գերծանրաբեռնում է առողջապահական ծառայությունների համակարգը, քանի որ բուժաշխատողները ուշադրությունը կենտրոնացրել են համաճարակի դեմ պայքարին։
 


«Ֆիզիկական հեռավորությունը պահպանելու սկզբունքը ստիպում է ծնողներին պլանային պատվաստումները հետաձգելու վերաբերյալ դժվարին որոշում կայացնել»։
 
«Բժշկական նշանակության ապրանքները բավարար չեն, իսկ մատակարարման շղթաները աննախադեպ ճնշման տակ են տրանսպորտային խափանումների պատճառով: Թռիչքների չեղարկման և երկրների կողմից առևտրային սահմանափակումների պատճառով կտրուկ նվազել է կարևոր նշանակության դեղամիջոցների, այդ թվում ՝ պատվաստանյութերի հասանելիությունը»:
 
«Քանի որ համաճարակը շարունակում է տարածվել, հավանական է, որ կենսարար նշանակության ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ իմունիզացիան, ընդհատվի հատկապես Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում․ տարածաշրջաններ, որտեղ դրանք անչափ անհրաժեշտ են»։
 
«Հակամարտություններից և բնական աղետներից տուժած երկրներում ամենաաղքատ ընտանիքներում
ապրող երեխաներն ամենամեծ վտանգի տակ են»։
 
«Ուղերձը հստակ է՝ մենք չպետք է թույլ տանք, որ կյանքը փրկող բժշկական միջամտությունները տուժեն ՔՈՎԻԴ-19 -ի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերի հորձանուտում»։
 
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել ամենաշատը տուժած երկրներում հիմնական առողջապահական ծառայություններին և իմունիզացիայի ծրագրերին՝ նվազեցնելով ՔՈՎԻԴ-19-ի տարածման հավանականությունը։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի պատվաստանյութերի մատակարարումը դրա կարիքը ամենաշատը ունեցող երկրներ շարունակվի»։
 
«Առաջիկա օրերին շատ երկրներում կառավարությունները կարող է ստիպված լինեն ժամանակավորապես հետաձգել կանխարգելիչ զանգվածային պատվաստումները, որպեսզի դրանով չնպաստեն ՔՈՎԻԴ 19-ի տարածմանը և հետևեն ֆիզիկական հեռավորության վերաբերյալ խորհուրդներին»։
 
 
 
«ՔՈՎԻԴ -19-ի հետ կապված իրավիճակը վերահսկելի դառնալուն պես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է բոլոր կառավարություններին՝ սկսել մանրամասն պլանավորել պատվաստումներին ուղղված գործունեությունը։ Այս քայլերը պետք է մասնավորապես տարածվեն այն երեխաների վրա, ովքեր այս ժամանակահատվածում բաց են թողել պատվաստումների իրենց չափաբաժինները՝ առաջնահերթությունը տալով ամենախոցելի երեխաներին։ Եվ որպեսզի հաջողությամբ կիրառության մեջ մտցնենք ՔՈՎԻԴ 19-ի պատվաստանյութը, երբ այն արդեն պատրաստ լինի,
մենք պետք է վստահ լինենք, որ իմունիզացիային ուղղված մեր ծրագրերը շարունակում են գործել և հասնում են ամենաշատը դրա կարիքը ունեցողներին»։
 
«Պատվաստումները շարունակում են կյանքը փրկող առողջապահական միջամտություն լինել։ Որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ ու մատակարար՝ ՅՈՒՆԻՍՖ-ը շարունակում է իր առանցքային դերը կառավարությունների՝ իմունիզացիային ուղղված ներկայիս և գալիք ջանքերին աջակցելու հարցում»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 254 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար