Հայաստանը միացել է Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին. Regionmonitor.com

01-04-2020 14:25:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Չերնոգորիան, Ալբանիան և Իսլանդիան միացել են Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։ Պատժամիջոցները սահմանվում են Կիպրոսի ջրային տարածքներում և տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի որոնողական, հորատման աշխատանքների պատճառով։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ» գործակալության, նշված է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարության մեջ
 


«Թեկնածու երկրներ (ԵՄ
անդամագրության համար) Հյուսիսային Մակեդոնիան, Չերնոգորիան և Ալբանիան, ԵՄ տնտեսական գոտում գտնվող Իսլանդիան, ինչպես նաև Հայաստանը միացել են ԵՄ որոշմանը։ Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի ԵՄ որոշմանը։ ԵՄ-ն ողջունում է դա», — նշում է Բորելը։
 
Անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ-ի կողմից հաստատված մեխանիզմը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք պատասխանատու են հորատման գործունեության համար՝ կապված ածխածնային պաշարների հետախուզման հետ, ինչը Կիպրոսի կողմից թույլ չի տրվել իր բացառիկ տնտեսական գոտում: Դրանից բացի, պատժամիջոցները կարող են տարածվել ֆիզիկական անձանց եւ ընկերությունների վրա, որոնք Թուրքիայի այդ գործունեությանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերում:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 228 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար