Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 ուժեր. Մայիլյանի գլխավորած դաշինքը չի հաղթահարել շեմը. ՀԺ

01-04-2020 14:48:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 քաղաքական ուժեր. ներկայացնելով ընտրությունների նախնական արդյուքները՝ այդ մասին հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
 


Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն
խորհրդարան են անցնում 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները եւ 7 տոկոսի շեմը հաղթահարած դաշինքները:
 
Այսպիսով, խորհրդարան են անցել Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Վիտալի Բալասանյանի գլխավորած Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի Ժողովրդավարական» կուսակցությունը:
 
 
Թե ինչպես կբաշխվեն ԱԺ 33 մանդատները՝ այդ մասին ԿԸՀ-ն կտեղեկացնի ապրիլի 7-ին, ինչպես որ նախատեսված
է ընտրական օրենսգրքով:
 
Ներկայացնելով թվային տվյալները՝ Արզումանյանն ընդգծեց, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 104 350 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 76 712 անձ:
 
Անվավեր քվեաթերթիկների թիվը 2418 է կամ 2.3 տոկոս:
 
Կողմ քվեարկած քվեաթերթիկները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.
 
«Ազգային վերածնունդ» կուսակցություն – 2360 ձայն կամ կողմ քվեարկածների 3.2 տոկոսը,
 
«Միասնական հայրենիք» կուսակցություն – 17365 ձայն կամ 23,63 տոկոսը,
 
«Անկախության Սերունդ» կուսակցություն – 656 ձայն կամ 0.9 տոկոսը,
 
 «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն – 4717 ձայն կամ 6,4 տոկոսը,
 
Արցախի հեղափոխական կուսակցություն – 1660 ձայն կամ 2.26 տոկոսը,
 
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք – 29 688 ձայն կամ 40.4 տոկոսը,
 
Արցախի «Արդարություն» կուսակցություն – 5865 ձայն կամ 7,9 տոկոսը,
 
Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն – 4269 ձայն կամ 5.81 տոկոսը,
 
«Միացյալ Հայաստան» կուսակցություն – 958 ձայն կամ 1.3 տոկոսը,
 
Արցախի Պահպանողական կուսակցություն – 2108 ձայն կամ 2.87 տոկոսը,
 
Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն – 480ձայն  կամ 0.65 տոկոսը,
 
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք – 3305 ձայն կամ 4.5 տոկոսը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 237 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար