Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի աճի դանդաղում է արձանագրվել. Forbes

01-04-2020 14:50:11   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
past.am Օպերատիվ շտաբը հաղորդել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճի դանդաղեցման մասին, գրում է Forbes-ը:
 


Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել Ռուսաստանի 35 մարզի 440 բնակչի մոտ, հայտնել է հիվանդության հետ կապված իրավիճակի վերահսկման օպերատիվ շտաբը: Սա ամենօրյա աճի նվազում է`
նախորդ օրվա համեմատ. մարտի 31-ին դեպքերի թիվն ավելացել էր 500 մարդով:
 
Ապրիլի 1-ի տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 2777 է: Զոհերի թիվն աճել է մինչեւ 24 մարդ, մեկ օրվա ընթացքում մահացել է եւս յոթ մարդ: Ինչպես նշել են շտաբում, 24 ժամվա ընթացքում լիովին ապաքինվել է 69 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվն այս ամբողջ ժամանակահատվածում աճել է մինչեւ 190:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 293 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար