Վրաստանի ԱԳՆ չի ճանաչում Ղարաբաղի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները

01-04-2020 15:40:41   | Վրաստան  |  Քաղաքական
«Վրաստանի արտգործնախարարությունը  չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները»,- այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, ասված է այդ գերատեսչության հայտարարության մեջ։
 


«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես

կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում 2020 թ․ մարտի 31-ին:

Վրաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտություն միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը, որը հաշվի է առնում միջազգայնորեն ճանաչված իրավունքի նորմերն ու սկզբունքները», - նշված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Աղբյուր: https://www.apsny.ge/

Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 271 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար