Թեհրանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի «այսպես կոչված ընտրությունները» կհանգեցնեն լարվածության նոր սրմանը

01-04-2020 15:58:01   |   |  Քաղաքական
 


Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին նախօրեին հայտարարել է, որ «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանական տարածքներում այսպես կոչված «ընտրությունները» վնաս են հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին»։ 
 
Նա նաեւ նշել
է, որ Իրանը հավատում է, որ անհրաժեշտ է հրաժարվել իր երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի, միջեւ «կարգավորումը բարդացնող ցանկացած քայլերից»։
 
Ա․Մուսավին հայտարարել է, որ ընտրությունները Լեռնային Ղարաբաղում, «կարող են հանգեցնել Հարավային Կովկասում լարվածության նոր սրմանը» եւ է՛լ ավելի խորացնել տարաձայնությունները տարածաշրջանում։
 
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։
 
 
աղբյուր՝ aa.com.tr/
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 234 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար