Հայտարարվել է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

01-04-2020 16:59:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հայտարարում է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ 
 


Նշված ծրագրով ՀՀ մարզերում վերականգնվելու են 68 կմ ընդհանուր երկարությամբ 12 ճանապարհահատվածներ։ Հետաքրքրված խորհրդատուները մրցույթին
մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացնեն մինչև սույն թվականի մայիսի 1-ը՝ ժամը 18.00՝ նշելով որակավորված լինելու‚ համապատասխան մասնագիտական փորձառություն‚ անձնակազմ ունենալու վերաբերյալ փաստեր։ 
Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3aBsVn0
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 249 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար