Այսօր մինչև ժամը 15:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 264 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

01-04-2020 18:30:06   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ոստիկանությունը ներկացրել է ապրիլի 1-ի ժամը 9-ից 15-ի դրությամբ ստուգման արդյունքները: 
 


Ըստ այդմ՝ ապրիլի 1-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 264 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ
արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 4281 անձի նկատմամբ, 2097-ը՝ մայրաքաղաքում, 2184-ը՝ մարզերում։
 
Ապրիլի 1-ին ժամը 9-ից 15-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 103 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 2858 տրանսպորտային միջոց։ 
 
Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար