Բակո Սահակյանին զեկուցվել է նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին

03-04-2020 11:49:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 2-ին Թալիշում ՊԲ հրամանատարության մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ժամանակ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին զեկուցվել է նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին:
 


 
Զորամասերում, մարտական հենակետերում, վարչական շենքերում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են, հատուկ ուշադրություն է դարձվում սննդի ապահովման գործընթացին
ու դրա ապահովմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնանց առողջական վիճակին:
Նախագահին զեկուցվել է, որ անհրաժեշտ բուժպարագաների, դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան, ավելին՝ առավել մեծացվել ու մեծացվում են առկա պահուստները:
 
Նախագահը նշել է, որ կառավարությունն ըստ անհրաժեշտություն լրացուցիչ միջոցներ կհատկացնի:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 257 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար