Պարզվեց՝ ռազմական դաշինքները պատրաստ չեն կենսաբանական հարձակումներին

03-04-2020 18:05:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի են ունենում անշրջելի փոփոխություններ, որոնք առնչվում են տնտեսության ու աշխարհքաղաքականության բազմամյա հիմքերին:
 


Նավթային դարաշրջանն ավարտվում է, ռուսական Urals նավթի արտահանման գինն օրերս բացասական էր, այսինքն՝ Ռուսաստանն ինքն է վճարում, որ իր նավթը գնեն: Նավթի հետ նվազում են գազի գները, եւ չնայած դա ձգձգում է անցումն այլընտրանքային, ավելի թանկ էլենրգիայի աղբյուրների, բոլորը հասկանում են, որ եկել է նավթ վաճառողների դարի ավարտը: Եթե մի քանի ամիս էլ ավիահաղորդակցություն չլինի, նավթը կկորցնի իր դերը, դրա հետ նաեւ՝ նավթային տերությունները:
 
ԳՈՎԱԶԴ00:39Իմանալ ավելին
Անշրջելիորեն փոխվում է վիրտուալ տարածությունը: Դեռ մինչեւ կորոնավիրուսը ԱՄՆ-ն  ու Չինաստանն անհաշտ պատերազմի էին բռնվել 5G-ի՝ նոր սերնդի կապի հարցով, որը նշանակում է ամեն ինչի
վերահսկողության հնարավորություն: ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ չինական Հուավեյ ընկերությանն իր ձեռքը վերցնել վերահսկողությունը, բայց առայժմ չունի իր այլընտրանքը: Հիմա ԱՄՆ-ն կարող է միայն խանգարել Չինաստանին:
 
Փոխվում է արժութային ու վճարային համակարգը: Կորոնավիրուսը շատերին ստիպել է անցնել առցանց վճարումների: Բայց կան առաջարկներ անցնելու միասնական արժույթի, որը կարող է լինել դոլարը:
 
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգ է, որ ՄԱԿ-ն առաջարկել է աշխարհի ՀՆԱ 10%-ի չափով փող տպել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Մեզ դրդել են, որ կանգ առնենք, նստենք ու ուտենք արժութային աղքատ պաշարները, որ ունենք: Հետո տպելով ՀՆԱ 10%-ի չափ փող, կգան նրանք, ովքեր «ոտքի վրա են» ու կասեն՝ ահա մի քիչ ձեզ, բայց անելու եք այն, ինչ կասենք: Ահա այսպես կարող է վերաբաժանվել աշխարհը», – ենթադրել է Լուկաշենկոն:
 
Կորոնավիրուսը ցույց է տվել ռազմական ու վերազգային դաշինքների անիմաստությունը տոտալ սպառնալիքների հանդեպ: ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը եւ մյուս դաշինքները, միջուկային, տիեզերական սպառազինություն զարգացնելով, ոչինչ չեն կարողացել անել կենսաբանական հարձակման դեմ:
 
Կորոնավիրուսի վարակը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պատերազմ է անվանել: Բայց պարզվել է, որ ռազմական դաշինքները պատրաստ չեն վիրուսի հարձակմանը, չունեն
քաղաքացիական պաշտպանության համակարգեր եւ ավելի շատ աշխարհի բաժանման քաղաքական գործառույթներ են իրականացնում:
 
Այս վերափոխությունների լույսի ներքով սկսել են ավելի հաճախ քննարկվել ապագա աշխարհակարգը: Ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու: Թրամփի մեկ թվիթը նավթի գինը բարձրացրեց մոտ 45%-ով: Սա վկայում է, որ աշխարհում ձեռքով կառավարումը դառնում է նորմա: Մնում է սպասել համավարակի ավարտին ու նոր աշխարհակարգի ստեղծմանը:

 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir. am

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 377 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար