Գյումրի քաղաքի բնակիչ, 1988 թվականի ծնված Էդուարդ Բաբլումովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, մարտական հերթապահություն մեկնելու նպատակով ներկայացել է իրենց զորամասի հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետ, որտեղ վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Հովհաննես Գրիգորյանի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել Հ. Գրիգորյանի հասցեին։
Որոշ ժամանակ անց Է. Բաբլումովը մարտական հենակետ բարձրանալու հարցի շուրջ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել իր նկատմամբ
պետ հանդիսացող Հ. Գրիգորյանին՝ աջ բռունցքով երկու անգամ հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Նախկինում չդատված Էդուարդ Բաբլումովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասով, 360 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում