Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

04-04-2020 12:40:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները Հայաստան կգան ապրիլի 6-ին: Նրանք, ըստ  ՀՀ ԱԺ նախագահի տեղեկալ Ալեն Սիմոնյանի կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Այս մասին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել  ֆեյսբուքի իր էջում: ՀՀ քաղաքացիներն այս պահին գտնվում են «Դոմոդեդովո» օդանավակայանին մերձակա «Մոլոկովո» հյուրանոցում:
 


Հիշեցնենք, երեկ՝ ապրիլի 3-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ
Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 535 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար