Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. ՌԻԱ Նովոստի

04-04-2020 13:41:26   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մահացած 79-ամյա կինը Մարնեուլից է:
 
Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի բժիշկ Լևան Ռատիանին լրագրողներին
տեղեկացրել է, որ կնոջ մոտ եղել են այլ հիվանդություններ:
 
Վրաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 156 է:
 
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 541 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար