ԱԻՆ-ի մասնագետները ախտահանել են 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք



04-04-2020 15:10:32   | Հայաստան  |  Հասարակություն
ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը:
 


Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։
 
Նշենք նաև, որ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու
մարզերում և Երևան քաղաքում, ընդհանուր առմամբ՝ 128 հանրային տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի ՀՀ քննչական կոմիտեում և Գեղարքունիքի մարզային ոստիկանության վարչությունում, Կոտայքի մարզպետարանի շենքում, Եղվարդի համայնքապետարանում, Աբովյանի նախկին գործկոմի շենքում, հանրային տրանսպորտի կանգառներում։ Այս ամենից բացի, ախտահանվել են 2 բեռնատար և ՀԱԷԿ տարածքը, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքն ամբողջությամբ:
 
Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներում ևս իրականացվում են վարակազերծման աշխատանքներ:
 
Գործընթացն ամենօրյա բնույթ է կրում։ Ախտահանվում են ստորաբաժանումների բակերը, շենքերն ու շինությունները, տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 493 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար