Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 52 նոր դեպք, առողջացել՝ ևս 14 հոգի. ԱՆ



05-04-2020 11:39:20   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 52 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվն 822 է: 
 


Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հրապարակված վերջին տվյալների՝ կորոնավիրուսից առողջացել է ևս 14 հոգի, այդպիսով՝  առողջացածների
ընդհանուր թիվը 57 է: 
 
Ներկայումս փաստացի բուժում է ստանում 758 անձ, մինչ օրս արձանագրվել է մահվան 7 դեպք:
 
Հիշեցնենք, որ  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ:  
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 573 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար