Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում կսահմանվի արտակարգ ռեժիմ. ՌԻԱ Նովոստի

06-04-2020 11:44:07   | Ճապոնիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է ապրիլի 8-ին մտցնել արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 
Արտակարգ դրության սահմանումն իշխանություններին հնարավորություն կտա տեղերում պահանջել քաղաքացիներից դուրս չգալ
փողոց, հրաժարվել զանգվածային միջոցառումներից, պահպանել հիգիենայի կանոնները: Կանոնները խախտելու պարագայում որևէ տուգանք չի նախատեսվում: Նշվում է, որ արտակարգ ռեժիմնն ամենից առաջ վերաբերում է Տոկիոյին և Օսակաին:
 
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 հազարից, 100-ից ավելի մարդ մահացել է:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 184 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար