Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 11, առողջացման՝ 5, մահվան ելքով՝ 1 դեպք

06-04-2020 11:24:40   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 11 նոր դեպք, իսկ դեպքերի ընդհանուր թիվը 833 է: 
 


Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հրապարակված վերջին տվյալների՝ կորոնավիրուսից առողջացել է ևս 5 քաղաքացի, այդպիսով՝ առողջացածների ընդհանուր
թիվը հասել է 62-ի: 
 
Նշենք, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում 763 քաղաքացի, իսկ մինչ օրս արաձանագրվել է մահվան ելքով 8 դեպք: 
 
Հիշեցնենք, որ  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ:   
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 852 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար