«Ճըվճվ Արոյի» որդին համաներմամբ ազատ է արձակվել. ՀԺ

06-04-2020 14:08:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Ճըվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդին՝ Սարգիս Վարդանյանը երկու օր առաջ համաներմամբ ազատ է արձակվել:
 


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
Վերջինիս փոխանցմամբ՝ ազատումը եղել է օրենքով սահմանված կարգով. «Քանի որ նրա արարքը անզգույշ հանցագործություն էր, նրա վրա տարածվում էր Համաներման մասին օրենքի 2/3-րդ-ի վերաբերյալ կետը, այսինքն՝ նա դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, եւ դրա 2/3-րդի չափով, ավելի էլ նստած էր»:
 
 
Նշենք, որ «Համաներման մասին»
ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ համաներում հայտարարելով պատժից կարող է ազատվել անզգուշությամբ հանցագործություն կատարած այն անձը, որի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատվել է երկու երրորդով:
 
Վարդանյանը պահվում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հունվարի 29-ին նա դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ողբերգական ավտովթարը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել էին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 455 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար