Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել հանրային 475 վայրում, սննդի և առևտրային խոշոր կետերում (տեսանյութ)



06-04-2020 14:45:13   | Հայաստան  |  Հասարակություն
ԱԻ նախարարի հրամանով ապրիլի 5-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում, ընդհանուր 475 հանրային վայրերում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, Գավառի «Վիվասել» ընկերության շենքում և քաղաքի կենտրոնական հրապարակում, Արարատի քաղաքապետարանում, Արարատի «Վեոն Արմենիա» ընկերության մասնաճյուղում, Մասիսի քաղաքապետարանին հարակից տարածքում, Մասիսի «Հայփոստ» ՓԲԸ-ում, Գյումրիի Մայակովսկու փողոցի շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքում, Ջերմուկի առևտրի կենտրոնում, Վայքի բուժմիավորման շենքում, Դիլիջանի 24 բնակելի շենքերում, Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, Եղեգնաձորի, Արարատի և Արագածոտնի մարզերի 49 հաստատություններում, այդ թվում՝ բանկերում և վարկային կազմակերպություններում:
 


 
Ընդհանուր ապրիլի 5-ից հանրապետության տարածքում վարակազերծման աշխատանքներ են իրականացվել 117 առևտրային խոշոր
կազմակերպություններում:
 
Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենք-շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 196 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար