Քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն. Ովքեր կարող են ստանալ

06-04-2020 18:28:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 6-րդ ծրագիրը:
 


«Այս միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են
, որոնք 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:
 
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի չափով:
 
Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձիք, որոնց վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կամ հանդիսանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման (shorturl.at/eCV47) շահառու»,- ասված է հայտարարության մեջ:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 326 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար