Ժամեր անց Չինաստանից Հայաստան կհասնի 120 թոքերի արհեստական օդափոխման սարք, 60000 թեստ. Տիգրան Ավինյան

08-04-2020 19:54:27   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 


«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների
խմբաքանակը.
 
120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
2 թթվածնի մատակարարման կայան,
60 000 հատ թեստ,
60 000 հատ բժշկական դիմակ,
280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:
 
Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:
 
Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:
 
Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 589 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար