Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 38 հազարի. Regionmonitor.com

09-04-2020 11:20:48   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է ապրիլի 8-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը երկրում։
 


Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 24․900 թեստավորում, որոնց արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․117
նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 87 դեպք, առողջացել է 264-ը։ 1․492 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
 
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 38.226 դեպք և մահվան 812 դեպք։ Ապաքինվել է 1․846 հիվանդ։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 239 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար