Արցախում մեկուսացման համար 80-ից ավելի հյուրանոցային համար է տրամադրվել

09-04-2020 19:57:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախում մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում այդ նպատակով տրամադրվել է 80-ից ավելի հյուրանոցային համար:
 


Այս մասին տեղեկացնում են  Արցախի տեղեկատվական շտաբից՝ ներկայացնելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումների նկարագիրը մարտի 19-ից հետո։
 
Հայտարարության մեջ նշվում է, որ կենսաթոշակների
և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:
 
Մարտի 25-ից սկսած՝ հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը:
 
Արցախում նաև ապրիլի 2-ից մեկնարկել են 440 միայնակ տարեցի մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովելու աշխատանքները:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 364 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար