Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք. ՌԻԱ Նովոստի

09-04-2020 18:33:17   | Թաիլանդ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թաիլանդի քաղաքացիներից մեկի մոտ կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք է արձանագրվել:
 


Դեպքը գրանցվել է
Չաիապհում (Chaiyaphum) նահանգում մի կնոջ մոտ՝ ապաքինվելուց մեկ շաբաթ անց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 
Մարտի սկզբին արտերկրից վերադառնալուց հետո 38-ամյա կինը վատառողջ է եղել և մարտի 12-ին դիմել է բժշկի Բանգկոկում: Կորոնավիրուսի թեստը տվել է դրական պատասխան: Կինը երկու շաբաթ անցկացրել էտեղի հիվանդանոցներից մեկում, առողջացել է և դուրս է գրվել երեք անգամ բացասական պատասխանով թեստավորումից հետո: Վերադառնալով իր բնակավայր՝ կինն ապրիլի 4-ին կրկին դիմել է բժիշկի՝ ունենալով մրսածության ախտանշաններ: Թեստը դրական պատասխան է ունեցել: Կնոջը հոսպիատալացրել են տեղի հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունք:
 
Կորոնավիրուսի դեպք տվյալ նահանգում շատ քիչ կա: Այնտեղ վարակվել է 4 անձ, ներառյալ վերը նշված կինը:
 
Թաիլանդում հաստատված դեպքերի թիվը 2 հազար 423 է, մահացության ցուցանիշը 32:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար